Լուրեր

Բեյլը գովել է Բելինգեմին
14.09.2023
1841 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին:

«Նա հիանալի է մեկնարկել «Ռեալում», գոլեր է խփում, իսկ դա շատ կարևոր է՝ մանավանդ «Ռեալի» պես ակումբում:«Ռեալում» լավ սկսելը շատ կարևոր է:

Ջուդի խաղը սահմաններ չի ճանաչում, եթե նա շարունակի քրտնաջան մարզվել և խաղալ այնպես, ինչպես խաղում է»,- ասել է Բեյլը՝ գոլֆի խաղադաշտում:

Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել «Բորուսիայից»՝ 2023 թվականի հուլիսին: Տրանսֆերի արժեքը կազմել է 103 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 4 հանդիպման, դարձել 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:Նախորդ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում Բելինգեմը մասնակցել էր 42 խաղի, խփել 14 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: