• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բելինգեմի ազգանունը տառասխալով է գրված «Ռեալի» հանդերձարանում

Լուրեր

Բելինգեմի ազգանունը տառասխալով է գրված «Ռեալի» հանդերձարանում
04.09.2023
1514 0

Մադրիդի «Ռեալի» անգլիացի նորեկ Ջուդ Բելինգեմի ազգանունը տառասխալով է գրված «Արքայական ակումբի» հանդերձարանում:

20-ամյա ֆուտբոլիստի պահարանի կողքին Bellingham-ի փոխարեն գրված է Bellimgham:

Հիշեցնենք, որ Ջուդը հրաշալի է մեկնարկել «Ռեալում». նա 4 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:



Fenomeno, Realmadrid.am