Լուրեր

Դոնալդ Թրամփը ներկա կգտնվի ԱԱԱ–ի եզրափակիչին
09.07.2025
242 0

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կգտնվի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչին, որը կկայանա այս կիրակի, հաղորդում է ESPN–ը։

«Մենք ահռելի աջակցություն ստացանք կառավարությունից և անձամբ նախագահից՝ ի դեմս Սպիտակ տան աշխատանքային խմբի՝ կապված ԱԱԱ–ի և հաջորդ տարի անցկացվելիք Աշխարհի առաջնության հարցերով»,– ՖԻՖԱ–ի նախագահի խոսքը մեջբերում է ESPN–ը։

Նախագահական երկրորդ ժամկետին Թրամփը մեծ ուշադրության է արժանացնում սպորտը։ Նա դարձել է առաջին գործող նախագահը, որը փետրվարին ներկա է գտնվել Սուպերբոուլին, իսկ մայիսին հայտարարել է, որ 2027 թվականին Վաշինգտոնում կկայանա NFL–ի դրաֆթը։