Լուրեր

«Ռեալում» զանգի են սպասում
21.08.2023
3379 0

Կարպիո (Marca-ի լրագրող). «Ռեալ Մադրիդը» սպասում է Մբապեի մոր զանգին, որպեսզի վերջինս թույլատրի մադրիդցիներին 230 միլիոն եվրոյի առաջարկ կատարել ՊՍԺ-ին: «Սերուցքայիններն» այդ զանգին սպասել են ամբողջ ամառ և առ այսօր սպասում են: Դա մինչև հիմա հնարավոր է:

«Ռեալը» պաշտոնական խողովակներով այնպիսի տպավորություն է ստեղծել, թե իբր ոչնչից տեղյակ չէ, սակայն ամեն ինչ արվում է ոչ պաշտոնական ձևերով: Իսպանացիների համար անակնկալ կլինի, եթե Մբապեն երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: