• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մբապեն թիմակիցներին հայտնել է «Ռեալ» տեղափոխվելու մտադրության մասին

Լուրեր

Մբապեն թիմակիցներին հայտնել է «Ռեալ» տեղափոխվելու մտադրության մասին
11.09.2021
2876 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է «Ռեալ» տեղափոխվել ու այդ մասին արդեն հայտնել է ՊՍԺ-ում իր թիմակիցներին։

Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ֆրանսիացին թիմակիցներին օգոստոսին ասել է. «Ես «Ռեալում» եմ խաղալու, չգիտեմ՝ այս ամառ, թե հաջորդ, բայց ես պատրաստվում եմ խաղալ «Ռեալում»։

Մբապեն այս ամառ մոտ էր «սերուցքայինների» կազմ տեղափոխվելուն, սակայն ՊՍԺ-ն մերժեց 220 մլն եվրո կազմող առաջարկը։

Ֆրանսիացին հաջորդ տարի ազատ գործակալ կդառնա, եթե որոշի չերկարաձգել ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը։