• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստուհու գոլի շնորհիվ Իսպանիան հաղթեց ԱԱ-2023-ը (տեսանյութ)

Լուրեր

«Ռեալի» ֆուտբոլիստուհու գոլի շնորհիվ Իսպանիան հաղթեց ԱԱ-2023-ը (տեսանյութ)
20.08.2023
1567 0

Կանանց աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Անգլիային և պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հանդիպման միակ գոլը խփեց «Ռեալի» պաշտպան Օլգա Կարմոնան:

Իսպանիայի հավաքականի կազմում ԱԱ-2023-ի հաղթող են ճանաչվել նաև «սերուցքայինների» հետևյալ ներկայացուցիչները՝ Միսա, Իվանա Անդրես, Ռոսիո Գալվես, Տերեսա Աբելյերա, Կլաուդիա Սորնոսա, Աֆինեյա դել Կաստիլյո և Օյհանե Էրնանդես:


Ամենակարդացված