• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Էվերտոնը» ցանկանում է վարձակալել «Ռեալի» ֆուտբոլիստին

Լուրեր

«Էվերտոնը» ցանկանում է վարձակալել «Ռեալի» ֆուտբոլիստին
31.01.2022
2704 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հետաքրքրել է «Էվերտոնին», որը ծրագրում է վարձակալել ֆուտբոլիստին՝ հաղորդում է Telegraph-ը։

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Յովիչը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը 20 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել «Այնտրախտից»՝ 2019 թվականին՝ 63 մլն եվրոյի դիմաց։