Լուրեր

Լունինը հաջորդ խաղում կլինի մեկնարկային կազմում
17.08.2023
2369 0

Անչելոտին Արիսաբալագային որպես հիմնական դարպասապահ է դիտարկում ընթացիկ մրցաշրջանում, բայց 28-ամյա իսպանացին պետք է դեռ հարմարվի մադրիդցիների խաղին:

Այդ պատճառով էլ սպասվում է, որ «սերուցքայինների» նորեկը Պրիմերայի 3-րդ տուրից սկսած միայն խաղը կսկսի մեկնարկային րոպեներից, իսկ երկրորդ տուրում կայանալիք «Ալմերիայի» դեմ խաղում  (19.08, 21:30 ԵԺ) դարպասը կպաշտպանի Լունինը: