• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բարսելոնան» քննադատության է ենթարկվել նոր, սպիտակ մարզահագուստի համար

Լուրեր

«Բարսելոնան» քննադատության է ենթարկվել նոր, սպիտակ մարզահագուստի համար
26.07.2023
1970 0

«Բարսելոնան» ներկայացրել է գալիք մրցաշրջանի համար նախատեսված երկրորդ մարզաշապիկը: Հետաքրքիր է, որ կատալոնական ակումբի արտագնա մարզաշապիկը գրեթե ամբողջությամբ սպիտակ է՝ «Ռեալի» ավանդական գույնին համահունչ: Բարեբախտաբար, շորտերը կապույտ են:

Թվիթերում մեծ թվով օգտատերեր քննադատության են ենթարկել կատալոնական ակումբին հիմնական մրցակցին նմանվելու համար: Ստորև ներկայացնում ենք դիտարկումներից մի քանիսը:

«Չեմ կարող պատկերացնել «Մադրիդը» կապտանռնագույն հագուստով: Խորհրդանիշները չպետք է վաճառվեն մարքեթինգի կամ փողի համար»:

««Բարսան» ցանկանում է սպիտակ մարզաշապիկ հագնել՝ տեսնելու համար՝ արդյոք կարո՞ղ է որոշակի հաջողություններ գրանցել Չեմպիոնների լիգայում»:

««Բարսան» այսպիսի քայլի է գնացել, որպեսզի Լա լիգայի մրցավարները, սպիտակ մարզաշապիկը տեսնելով, 11-մետրանոց նշանակեն»:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված