• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բեռնաբեուում» համաշխարհային աստղ ելույթ կունենա 2024 թվականին, ու խոսքը Մբապեի մասին չէ

Լուրեր

«Բեռնաբեուում» համաշխարհային աստղ ելույթ կունենա 2024 թվականին, ու խոսքը Մբապեի մասին չէ
06.07.2023
4619 0

Թեյլոր Սվիֆթը հայտարարել է, որ 2024 թվականի մայիսի 30-ին The Eras շրջագայության շրջանակում ելույթ կունենա «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: 

Relevo-ի հաղորդմամբ՝ համաշխարհային աստղը երկու անգամ ելույթ կունենա «Բեռնաբեուում»:

Ֆլորենտինո Պերեսը հասկանում է, որ «Արքայական ակումբին» հնարավորին չափ շատ եկամուտ է անհրաժեշտ մարզադաշտում անցկացվող համերգային այնպիսի միջոցառումներից, ինչպիսին Թեյլոր Սվիֆթինն է: Ընդ որում՝ «Մադրիդը» կստանա եկամտի 70 տոկոսն այսպիսի միջոցառումների կազմակերպիչներից:

Այս նոր քաղաքականությունն ակումբին կօգնի հավաքել մոտավորապես 400 միլիոն եվրո:

«Թեյլոր Սվիֆթը ելույթ կունենա «Սանտիագո Բեռնաբեուում», որպեսզի օգնի «Ռեալին» հավաքել Մբապեի տրանսֆերի գումարը»,- երկրպագուներից մեկը գրել է Թվիթերում:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված