Լուրեր

Հայտնի է, թե ով կփոխարինի Անչելոտիին «Ռեալում»
23.06.2023
4959 0

Bild պարբերականին հայտնի է դարձել, թե ումով է «Ռեալը» ծրագրում փոխարինել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին:

Գերմանական տեղեկատվական գործակալության  հաղորդմամբ՝ «սերուցքայինները» դիտարկում են թիմի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի թեկնածությունը, որը ներկայումս գլխավորում է Լևերկուզենի «Բայերը» և տպավորիչ աշխատանք է կատարում:

Սպասվում է, որ Անչելոտին հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը:


Ամենակարդացված