• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բենզեման ու Չուամենին կարող են բաց թողնել «Սելթիկի» դեմ խաղը

Լուրեր

Բենզեման ու Չուամենին կարող են բաց թողնել «Սելթիկի» դեմ խաղը
31.10.2022
2744 0

«Ռեալը» սկսել է պատրաստվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Սելթիկի» դեմ կայանալիք խաղին:

Կարիմ Բենզեման ու Օրելյեն Չուամենին առավոտյան մարզվել են թիմից առանձին:

Բենզեման գնդակով վարժություններ է կատարել: Մարզումը լավ է անցել, սակայն նրա մասնակցությունը շոտլանդական ակումբի դեմ խաղին երաշխավորված չէ:

Չուամենին վերջին պահին չէր կարողացել մասնակցել «Ժիրոնայի» դեմ խաղին, իսկ այսօր առավոտյան մարզվել է մարզասրահում ու խոտածածկին: Նրա մասնակցությունը նույնպես կասկածի տակ է:

«Ռեալ» - «Սելթիկ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:45-ին:


Ամենակարդացված