• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կակա. «Ռեալում» լավագույն հիշողությու՞նը. երբ հեռացա»

Լուրեր

Կակա. «Ռեալում» լավագույն հիշողությու՞նը. երբ հեռացա»
26.09.2022
4943 0

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է «Ռեալում» իր լավագույն հիշողությունների մասին:

«Ռեալում» լավագույն հիշողությու՞նը, կարող է տարօրինակ թվալ, բայց նախընտրում եմ այն օրը, երբ հեռացա ակումբից, քանի որ խոսեցի Ֆլորենտինոյի հետ և նա ինձ ասաց, որ կարծում է՝ մեծ պրոֆեսիոնալ եմ, որն արել է ամեն հնարավորը՝ «Ռեալում» հաջողության հասնելու համար, բայց վնասվածքներն ու քիչ խաղաժամանակը թույլ չեն տվել անել դա:

Մեծ հաճույք էր, քանի որ հասկացա՝ ակումբի դռները բաց են: Ահա թե ինչու, ես երբեք վատը չեմ խոսել «Ռեալի» կամ Ժոզե Մոուրինյոյի մասին»,- ասել է Կական:

Կական «Ռեալում» խաղացել է 2009-ից 2013 թվականներին: