Լուրեր

Սիմեոնեի տարօրինակ հայտարարությունը
19.09.2022
3772 0

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։

Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ «հնդկացիների» գլխավոր մարզիչն ասել է. «Տեսնելով, թե ինչպես է «Ռեալը» պաշտպանվում ներքևի բլոկում, ես հիշում եմ մեր «Ատլետիկոն»՝ Դիեգո Կոստայի ժամանակներում։ Բայց այդ ժամանակ մեզ քննադատում էին պաշտպանողական խաղի համար»։

Ավելի ուշ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել էր արգենտինացի մասնագետի խոսքին՝ ասելով, որ դա որպես հաճոյախոսություն է ընդունում։