Լուրեր

Իսկոն որոշել է հեռանալ
21.11.2020
1757 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն որոշել է լքել ակումբը, հաղորդում է Marca-ն։

Իսպանացու գործակալը «սերուցքայիններին» ծանուցել է իր հաճախորդի՝ թիմը հունվարին լքելու մտադրության մասին։ «Ռեալը» համաձայնվել է բաց թողնել 28-ամյա ֆուտբոլիստին։

AS-ի տեղեկություններով, Իսկոյի որոշման պատճառը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ լարված հարաբերություններ ունենալն է ու խաղաժամանակի պակասը։

«Ռեալը» պատրաստ է կիսապաշտպանի տրանսֆերը վաճառել 60-70 մլն եվրոյի դիմաց։ Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է Լա լիգայի 6 հանդիպման, աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ (գոլ կամ գոլային փոխանցում):


Ամենակարդացված