• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» որպես Կազեմիրոյին փոխարինողի, դիտարկում է երկու կիսապաշտպանի ծառայություն

Լուրեր

«Ռեալը» որպես Կազեմիրոյին փոխարինողի, դիտարկում է երկու կիսապաշտպանի ծառայություն
21.08.2022
7971 0

Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հեռանալուց հետո «Ռեալը» հետաքրքրված է երկու կիսապաշտպանի ծառայություններով, հայտնում է Daily Telegraph-ը։

Ֆուտբոլիստներից մեկը «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիամարայեշն է, մյուսը՝ Պիեր Էմիլ Հոյբերգը՝ «Տոտենհեմից»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է հրաժարվել Կազեմիրոյին փոխարինող հրավիրելու գաղափարից։