Լուրեր

Վարան. «Չեմ զղջում, որ լքել եմ «Ռեալը»
22.07.2022
3972 0

Ռաֆայել Վարանը անցյալ ամառ է «Ռեալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», բայց վնասվածքի պատճառով ընդամենը ԱՊԼ-ի 22 խաղի է մասնակցել։

«Կարմիր սատանաները» մրցաշրջանն ավարտեցին 6-րդ հորիզոնականում, չնվաճեցին ոչ մի տիտղոս, մինչդեռ «սերուցքայինները» հաղթեցին Լա լիգան ու Չեմպիոնների լիգան։ Չնայած այս ամենին, ֆրանսիացին չի զղջում ակումբային գրանցումը փոխելու համար։

«Ոչ, չեմ զղջում տեղափոխվելու համար։ Ֆուտբոլում միշտ պետք է մարտահրավերներ նետել, փորձել կատարելագործվել։

10 տարի մեկ վայրում անցկացնելուց հետո ցանկանում էի այլ փորձ ձեռք բերել։ ԱՊԼ-ը ֆանտաստիկ առաջնություն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ հիանալի ակումբ։ Այդ հարցով կասկածներ չունեմ»,- ասել է Վարանը։