Լուրեր

Ֆիգուն՝ նախկին և «ապագա Գալակտիկոսի» մասին
27.02.2024
1613 0

Ֆիգու («Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան). «Ոչ վաղ անցյալում խոսակցություններ են սկսվել նոր «Գալակտիկոսի» թեմայով և առանց կասկածի, «Ռեալում» հիմա հիանալի սերունդ է։

Այստեղ շատ են երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստները, սակայն կարևորն արդյունքն է։ Առաջնային հաղթանակն է, այլ ոչ թե ֆուտբոլիստների տաղանդը։

Անհնար է համեմատել մեր ժամանակների «Գալակտիկոսը» և ներկայիս կազմը՝ Մբապեով, քանի որ ամեն ինչ կախված է առանձին գործոններից։ Ֆուտբոլիստներն այլ են, ֆուտբոլը նույնպես առաջվանը չէ, ինչ 10 տարի առաջ։ Դժվար է այս հարցին պատասխանելը, սակայն կարող եմ ասել, որ երկու թիմերն էլ բարձր մակարդակի վրա են»։