• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Sky Sport. «Ռեալն» ու «Յուվենթուսը» կպայքարեն «Այաքսի» խաղացողի համար

Լուրեր

Sky Sport. «Ռեալն» ու «Յուվենթուսը» կպայքարեն «Այաքսի» խաղացողի համար
13.11.2020
1733 0

«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը հայտնվել է «Ռեալի» և «Յուվենթուսի» տրանսֆերային թիրախում:

Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, ակումբները մտադիր են հոլանդական կողմին պաշտոնական առաջարկով դիմել ձմռանը:

Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը գնահատվում է 20 մլն եվրո:

Հոլանդիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գրավենբերխն անցկացրել է 6 հանդիպում ու կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Fanat, Realmadrid.am