• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաց թողնել Պոգբային

Լուրեր

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաց թողնել Պոգբային
06.11.2020
1915 0

«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է մտածել Պոլ Պոգբային վաճառելու ուղղությամբ, տեղեկացնում է Goal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «կարմիր սատանաները» նույնիսկ պատրաստ են նվազեցնել ֆրանսիացու տեղափոխության համար պահանջվող գումարը ու նրան բաց թողնել 60 մլն եվրոյի դիմաց:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը դեռևս չի երկարաձգել մանկունյանցիների հետ գործող պայմանագրի ժամկետը, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուսն» ու «Ռեալը»:

2020/21 մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված