• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» պաշտպանի տրանսֆերային իրավունքները

Լուրեր

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» պաշտպանի տրանսֆերային իրավունքները
02.02.2022
3085 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

AS-ի հաղորդմամբ՝ բրազիլացու ծառայություններով «Չելսին» է հետաքրքրված։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին ու «կապույտների» ղեկավարությունն ամռանը կփորձի դա անել։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը միտված է «Ռեալում» մնալուն։ Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն Լա լիգայի 21 խաղում 1 գոլի հեղինակ է դարձել։


Ամենակարդացված