• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ազարը հաջորդ տարի ամռանը ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի

Լուրեր

Ազարը հաջորդ տարի ամռանը ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի
21.12.2021
2809 0

Էդեն Ազարը կարող է լքել «Ռեալը»՝ հաղորդում է COPE-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբը պատրաստ է հաջորդ տարի բելգիացու տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ լսել։ Ազարը չի ծրագրում հունվարին հեռանալ։

Ապագայի վերաբերյալ որոշում նա կկայացնի ամռանը։ Հավանական տրանսֆերի խոչընդոտ կարող է հանդիսանալ բելգիացու բարձր աշխատավարձը։

Այս մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» անցկացրած 13 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։