Լուրեր

«Ռեալի» 11 ֆուտբոլիստ բաց կթողնի «Ատլետիկի» դեմ խաղը
21.12.2021
4196 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի կորոնավիրուսի թեստը դրական է եղել՝ հայտնում է մադրիդյան ARANCHA պարբերականը։

Հիմա, երբ Իսկոն մեկուսացած է, «Ռեալի» արդեն 11 ֆուտբոլիստ բաց կթողնի հաջորդ հանդիպումը։

Դարպասապահ. Անդրեյ Լունին։

Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Մարսելո, Դավիդ Ալաբա։

Կիսապաշտպաններ. Դանի Սեբալյոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Իսկո։

Հարձակվողներ. Ռոդրիգո, Ասենսիո ու Գարեթ Բեյլ։