• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռայոլա. «Հալանդը կարող է տեղափոխվել «Ռեալ», «Բարսելոնա», «Բավարիա» կամ «Սիթի»

Լուրեր

Ռայոլա. «Հալանդը կարող է տեղափոխվել «Ռեալ», «Բարսելոնա», «Բավարիա» կամ «Սիթի»
10.12.2021
2671 0

Մինո Ռայոլան, որը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալն է, խոսել է իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Նա կկատարի հաջորդ քայլը. «Բավարիա», «Ռեալ», «Բարսելոնա» կամ «Սիթի»։ Սրանք մեծ ակումբներ են, որտեղ նա կարող է տեղափոխվել։ Մենք բոլորս, այդ թվում «Բորուսիան», գիտեինք, որ ժամանակը գալու է։

Միգուցե այս ամառ, միգուցե՝ հաջորդ, բայց մեծ հավանականություն կա, որ նա այս ամառ կհեռանա»,- ասել է Ռայոլան։