• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կամավինգան «Մալյորկայի» դեմ խաղը կարող է սկսել մեկնարկային րոպեներից

Լուրեր

Կամավինգան «Մալյորկայի» դեմ խաղը կարող է սկսել մեկնարկային րոպեներից
21.09.2021
2690 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Էդուարդո Կամավինգային կարող է «Մալյորկայի» դեմ խաղին հայտավորել մեկնարկային րոպեներից, հաղորդում է Marca-ն։

Իտալացի մասնագետը պետք է ընտրություն կատարի՝ ում է թողնելու պահեստայինների նստարանին։ Անչելոտին պետք է ընտրի Լուկա Մոդրիչի, Էդեն Ազարի ու Կազեմիրոյի մջև։ Եթե Ազարը մնա պահեստայինների նստարանին, ապա կգործի 4-4-2 սխեման։

Եվս մեկ թեկնածուն Ֆեդե Վալվերդեն է։ Եվ Մոդրիչը, և Վալվերդեն և Կազեմիրոն հանգստի կարիք ունեն 10 օրում 3 խաղ անցկացնելու համար։

Կամավինգան դեռ 3 խաղի է մասնակցել «Ռեալի» կազմում ու 3 էլ դուրս է եկել փոխարինման։ Նրա հաշվին գոլ և գոլային փոխանում կա գրանցված։


Ամենակարդացված