• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Միլանի» նախագահը՝ Սուպերլիգայի մասին. «Ռեալը» հեռու է հանձնվելուց»

Լուրեր

«Միլանի» նախագահը՝ Սուպերլիգայի մասին. «Ռեալը» հեռու է հանձնվելուց»
15.08.2021
1955 0

«Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի ճակատագրի մասին։ Իտալական ակումբը սկզբում կողմ էր գաղափարին, սակայն հետագայում հրաժարվեց մասնակցությունից։

«Ըստ իս, այն ակումը, որը կողմ է գաղափարին, մասնավորապես «Ռեալը», հեռու է հանձնվելուց։ Ավելին, նրանց գաղափարն ավելի լավ դիրքերում է Մադրիդի դատարանի շնորհիվ, որը ակումբին պաշտպանում է ՈՒԵՖԱ-ի սանկցիաներից։

Ես կարծում եմ, որ Սուպերլիգայի գաղափարը պաշտպանողները պատրաստ են ՈՒԵՖԱ-ի հետ ընդհանուր հայտարարի գալ։ Վստահ եմ՝ այս նախագիծը շանսեր ունի»,- ասել է «Միլանի» նախագահը։