• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Սևիլիան» սահմանել է Կունդեի հրաժարագինը. «Ռեալը» մտադիր չէ այդքան գումար վճարել

Լուրեր

«Սևիլիան» սահմանել է Կունդեի հրաժարագինը. «Ռեալը» մտադիր չէ այդքան գումար վճարել
06.08.2021
2383 0

«Սևիլիան» 70-75 մլն եվրո է ցանկանում ստանալ պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերի վաճառքից, հաղորդում է Diario de Sevilla-ն։

Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռեալն» ու մի շարք գրանդ ակումբներ, սակայն ո՛չ «արքայական» ակումբը, ո՛չ էլ մյուս ակումբները մտադիր չեն բավարարել իսպանական ակումբի ֆինանսական պահանջները։

Անցյալ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։