Լուրեր

Քանի խաղ բաց կթողնի Կարվախալը
20.09.2021
3507 0

Լրագրող Կառլոս Ռոդրիգեսը հայտնել է, որ «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մոտ երկու շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով։

Այսպիսով, իսպանացին կարող է բաց թողնել հետևյալ հանդիպումները.

  • «Ռեալ» - «Մալյորկա» (Լա լիգա, սեպտեմբերի 22)
  • «Ռեալ» - «Վիլյառեալ» (Լա լիգա, սեպտեմբերի 25)
  • «Ռեալ» - «Շերիֆ» (ՉԼ, սեպտեմբերի 28)
  • «Էսպանյոլ» - «Ռեալ» (Լա լիգա, հոկտեմբերի 3)

Այնուհետև հավաքականների խաղով պայմանավորված դադարն է։ Կարվախալը «Ռեալի» կազմում կրկին կկարողանա խաղալ հոկտեմբերի 17-ին՝ «Ատլետիկի» դեմ տնային խաղում։