• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Յովիչով անգլիական ու իտալական ակումբներ են հետաքրքրված

Լուրեր

Յովիչով անգլիական ու իտալական ակումբներ են հետաքրքրված
24.07.2021
2706 0

Goal-ը հաղորդում է, որ Ա Սերիայի ու Բունդեսլիգայի մի շարք ակումբներ հետաքրքրված են այս ամառ Լուկա Յովիչի տրանսֆերը գնելու հեռանկարով։ Սերբ ֆուտբոլիստը, սակայն, նոր մրցաշրջանը ցանկանում է «Ռեալում» անցկացնել։

Յովիչը 2019 թվականին է 63 մլն եվրոյի դիմաց «Այնտրախտից» տեղափոխվել Մադրիդ՝ 32 խաղում դառնալով ընդամենը 2 գոլի հեղինակ՝ նախքան հունվարին վարձավճարով «Այնտրախտ» տեղափոխվելը։

23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ մինչև 2025 թվականը պայմանագիր ունի կնքած և դեռ պարզ չէ՝ կկարողանա մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ տպավորել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։


Ամենակարդացված