• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Չնայած Անչելոտիի ժամանելուն՝ «Ռեալը» կվաճառի մի քանի առանցքային ֆուտբոլիստների տրանսֆերներ

Լուրեր

Չնայած Անչելոտիի ժամանելուն՝ «Ռեալը» կվաճառի մի քանի առանցքային ֆուտբոլիստների տրանսֆերներ
03.06.2021
5646 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Իսկոն, Մարսելոն ու Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ կլքեն ակումբը։

Մադրիդյան ակումբը մտադիր է այս ֆուտբոլիստներին ամռանը վաճառել ու Կառլո Անչելոտիի նշանակումն այս հարցում նշանակություն չունի։

2013 թվականին իտալացին «Ռեալ» ժամանելուց հետո թույլատրեց Կակայի տրանսֆերի վաճառքը, չնայած այն հանգամանքին, որ լավ տեղյակ էր նրա մասին «Միլանում»  աշխատելու տարիներից սկսած։

Բոլոր երեք ֆուտբոլիստների հեռանալու պարագայում «Ռեալը» մոտ 50 մլն եվրոյով կբեռնաթափի աշխատավարձի ծանրաբեռնվածությունը։