• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» սկսել է նախապատրաստվել «Շախտյորի» դեմ խաղին (տեսանյութ)

Լուրեր

«Ռեալը» սկսել է նախապատրաստվել «Շախտյորի» դեմ խաղին (տեսանյութ)
19.10.2020
1538 0

Կիրակի «Ռեալի» ֆուտբոլիստները մարզվել են «Վալդեբեբասում»՝ պատրաստվելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Շախտյորի» դեմ խաղին:

Այն խաղացողներն, ովքեր «Կադիսի» հետ հանդիպմանը դուրս էին եկել մեկնարկային կազմում, աշխատել են մարզասրահում: Մյուս ֆուտբոլիստներն աշխատել են գնդակին տիրելու, կոմբինացիան խաղի կատարելագործման ու դարպասին հարվածները զարգացնելու վրա:

Մարիանոն, Ռամոսը, Դանի Կարվախալն ու Ալվարո Օդրիոսոլան նույնպես մարզվել են մարզասրահում:

«Ռեալ» - «Շախտյոր» խաղը կայանալու է հոկտեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 20:55-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված