Լուրեր

Marca. Զիդանի որդին մարզվել է «Ռեալի» կազմում
16.10.2020
1809 0

Զինեդին Զիդանի որդին՝ Թեո Զիդանը, նկատվել է «Ռեալի» գլխավոր թիմի մարզման ժամանակ:

Ինչպես հայտնում է Marca-ն, երիտասարդ ֆուտբոլիստին թույլատրել են մարզվել առաջին թիմում, քանի որ հիմնական կազմի ֆուտբոլիստներից շատերը գտնվում են հավաքականների ճամբարում:

Ավելի վաղ «արքայական» ակումբում մարզվել ու որոշ խաղերում հանդես էին եկել Զիզուի մյուս որդիները՝ Լուկան ու Էնցոն:

18-ամյա Թեոն նաև մեկնարկել է երիտասարդական Չեմպիոնների լիգայում՝ խաղալով ՊՍԺ-ի դեմ: Երիտասարդ ֆրանսիացին «Ռեալի» Մ19 թիմի խաղացող է: 

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված