Լուրեր

Որոշ վիճակագրական տվյալներ մադրիդյան դերբիից հետո
08.03.2021
2843 0

Լա լիգայի 26-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատլետիկոյի» հետ։ Ներկայացնում ենք որոշ վիճակագրական տվյալներ.

  1. Բենզեման շրջանցեց Ռոբերտո Կառլոսին ու դուրս եկավ առաջին հորիզոնական որպես լեգեոներ (ոչ Իսպանիայի քաղաքացի) Լա լիգայում անցկացրած խաղերի թվով։ Ֆրանսիացին 371 հանդիպման է մասնակցել։
  2. Բենզեման առաջին անգամ աչքի ընկավ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Մադրիդյան դերբիի շրջանակներում անցկացրած 36 խաղում նա 6 անգամ է աչքի ընկել։
  3. Զիդանը դարձավ «Ռեալի» երկրորդ մարզիչը (վիճակագրությունը հիմնված է նրա երկրորդ մարզչական ժամկետի վրա), որ չի պարտվում «Ատլետիկոյին» առաջին 4 արտագնա խաղում (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի):
  4. Վասկեսը Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում 20 հանդիպումից 17-ը սկսել է որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ


Ամենակարդացված