• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մոդրիչն այն մասին, որ «Ռեալի» բախտը բերում է ՉԼ-ում. «Դա հարուցում է մեր ծիծաղը»

Լուրեր

Մոդրիչն այն մասին, որ «Ռեալի» բախտը բերում է ՉԼ-ում. «Դա հարուցում է մեր ծիծաղը»
03.05.2022
4587 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է այն միտքն, ըստ որի ակումբի բախտը բերում է Չեմպիոնների լիգայում։

«Այն մարդիկ, ովքեր այդպես են կարծում՝ ասելու բան չունեն, թող շարունակեն այդպես մտածել։ Չգիտեմ էլ թե արդեն քանի անգամ Չեմպիոնների լիգան հաղթելու համար միայն բախտը քիչ է։ Դա փոքր-ինչ անարդար է մեր հանդեպ, բայց առաջացնում է մեր ծիծաղը։

Մարդիկ ինչ ասես կարող են խոսել, բայց մենք կենտրոնացած ենք աշխատանքի վրա ու չենք անհանգստանում նման խոսակցություններից։ Տարեցտարի նման բարձրունքների հասնելու համար ավելին է պետք, քան հաջողությունը։

Պետք է կամքի ուժ, հավատ։ Ահա, թե ինչի հաշվին ենք մենք հաղթում»,- ասել է կիսապաշտպանը։


Ամենակարդացված