Լուրեր

«Ռեալը» ոչինչ չի կարող երաշխավորել Անչելոտիին
30.03.2023
5110 0

«Ռեալում» ցանկանում են շարունակել համագործակցությունը իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ՝ հաշվի առնելով, որ նա լավագույնն է հնարավոր տարբերակներից թիմի համար:

Բայց ղեկավարությունը չի կարող երաշխավորել իրադարձությունների զարգացման ոչ մի ընթացք:

Անչելոտիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Բրազիլիայի հավաքականը: «Պենտակամպեոնների» ներկայացուցիչները չեն ցանկանում 63-ամյա մասնագետից բացի այլ թեկնածություն դիտարկել:

Զիդանը, Ալոնսոն ու Պոչետինոն ավելի մեծ շանսեր ունեն՝ դառնալու «Ռեալի» գլխավոր մարզիչ, քան Ռաուլը: