Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը կարիերան կշարունակի Գերմանիայում, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանացին պայմանագիր կկնքի «Բայերի» հետ։ Կողմերն արդեն համաձայնության են հասել, ֆուտբոլիստը լևերկուզյան ակումբ է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ 34–ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես էր գալիս 2007 թվականից, անցկացրել է 402 հանդիպում և նվաճել 23 տիտղոս՝ այդ թվում 5 Չեմպիոնների լիգա։