Հոդվածներ

Անչելոտին ցանկանում է «Ռեալում» տեսնել Կալվերտ-Լյուինին
22.06.2021
1933 0

Mirror-ի փոխանցմամբ, «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը «Ռեալ Մադրիդի» դիտակետում է։ Բրիտանական մամուլի փոխանցմամբ, Անչելոտին ցանկանում է նրան տեսնել «Ռեալում»։ Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում արդեն աշխատել է Անչելոտիի հետ և իրեն հիանալի է դրսևորել։ Նա մասնակցել է 39 հանդիպման և դարձել 21 գոլի հեղինակ։ Լյուինը 24 տարեկան է, հանդիսանում է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ և լավագույններից մեկն է Պրեմիեր Լիգայում։ 

Լյուինի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 45 մլն եվրո։ Նա կարող է հիանալի տարբերակ լինել «Ռեալի» համար։ Նախորդ մրցաշրջանում Բենզեման միայնակ էր գրոհների եզրափակման առումով, և 24-ամյա ֆուտբոլիստը կարող է կիսել այդ դերը ֆրանսիացու հետ։  Անչելոտին շատ լավ գիտի, որ «Էվերթոնում» ֆինանսական լուրջ խնդիրներ կան, և ակումբը կարող է բաց թողնել իր առաջատարին։ 

Մյուս կողմից ֆուտբոլիստի և Կարլոյի միջև շատ ջերմ հարաբերություններ են։ 

«Ռեալում» կենտրոնացած են Մբապեի կամ Հալանդի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու վրա, սակայն Անչելոտիի վերադարձը և «Էվերթոնի» ֆինանսական խնդիրները կարող են Լյուինին բերել «Արքայական» ակումբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված