• Home
  • /
  • Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը
HISTORY BY DATES 1941-1960

1943 թհունիսի 13
Ակումբի առաջին կամային մեծ հաղթանակը. «Լաս Կորտես» մարզադաշտում, առաջին կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնային» 0:3 հաշվով պարտվելուց հետո, սեփական դաշտում «Մադրիդը» ջախջախում է կատալաններին անհավանական 11:1 հաշվով: Մադրիդցիները (և կուլեները) երբեք չեն մոռանա այդ արդյունքը:

1943 թսեպտեմբերի 15

Պատմական տարեթիվ ակումբի կյանքում. միաձայն որոշմամբ ակումբի նախագահ է նշանակվում Սանտյագո Բեռնաբեուն: Նրա գալով բացվում է մեր ակումբի պատմության ամենափառավոր էջը:

1944 թհունիսի 22
Սանտյագո Բեռնաբեույի առաջին մեծ նախագիծը սկսվում է դառնալ իրականություն՝ գնվում է նոր մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը:

1944 թհոկտեմբերի 27

Օրհնված են «Չամարտինի» դաշտերն ու սկսված են կառուցողական աշխատանքները: Սանտյագո Բեռնաբեուն ծափ տվեց ու սկսվեցին Իսպանիայում ամենամեծ Կոլիզեյի կառուցման աշխատանքները:

1945 թհուլիսի 5

Ռամոն Էնսինասի հրաժարականից հետոմինչ այդ հավաքականի մարզիչը հանդիսացող Խասինտո Կվինկոսեսը դառնում է մադրիդյան «Ռեալի» մարզիչը:

1946 թհունիսի 13
Տասը տարի անց՝ բացահայտ ֆավորիտ համարվող «Վալենսիայի» հետ խաղում, «Ռեալը» հաստատում է Իսպանիայի Գավաթի տիրոջ իր կոչումը: «Մադրիդը» հաղթում է 3:1 հաշվով:

1946 թհունիսի 20

Խասինտո Կվինկոսեսը իրականացնում է իր մեծ երազանքը. Մադրիդյան «Ռեալը» ձեռք է բերում Լուսի Մոլովնի անունով ֆուտբոլիստին:

1946 թդեկտեմբերի 25
Տեղի է ունենում «Սան Լորենցո դե Ալմարգոյի» հետ հիշարժան հանդիպումը: Փառքի մեջ լողացող ու Եվրոպայով ճանապարհորդող արգենտինացի ֆուտբոլիստները «Մադրիդի» հետ խաղում չափից դուրս ինքնավստահ էին: Չորս անպատասխան գնդակները հնազանդեցրին խիզախ արգենտինացիներին և անչափ հիացրեցին «Մետրոպոլիտանոյում» հավաքված հանդիսականներին:

1947 թհունիսի 9
Մեծ ջանքերով «Ռեալ Մադրիդ» են տեղափախվում Նարրոն, Մունյոսը, Պաինյոն, Գաբրիել Ալոնսոն և Մակալան: Նրանք անմիջապես նվաճում են մրցաշրջանում առաջին մրցաշարը՝ Արգենտինայի Հանրապետության նախագահի կնոջ կողմից նվիրված «Eva Duarte Peron» գավաթը:

1947 թդեկտեմբեր

Բացվում է «Էստալդո Սանտյագո Բեռնաբեու» նոր մարզադաշտը, որի ճարտարապետն էր Բարինագան: Միջազգային մամուլը նոր կառույցը շատ բարձր է գնահատում՝ անվանելով այն Եվրոպայում լավագույն մարզադաշտ: Բացման խաղը անց է կացվում պորտուգալական «Օս Բելենենսիշ» ակումբի հետ և ավարտվում է տանտերերի հաղթանակով ՝ 3:1:

1948 թհունվարի 27
Անգլիացի Ալեքսանդր Կիպինգը՝ «Սաուտհեմպտոնի» և «Ֆուլհեմի» նախկին խաղացողըստանձնում է մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնըԿիպինգը նոր ակումբի մարտավարության մեջ հեղափոխություն է կատարում՝ անցնելով հանրահայտ «WM» սխեմային:

1948 թմայիսի 27
Ակումբի անդամների Գլխավոր Ժողովը միաձայն որոշում է Սանտյագո Բեռնաբեույին շնորհել «Պատվավոր և վաստակավոր նախագահի» կոչումը՝ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ նրա ունեցած անհանգստության, հավատարմության ու հոգատարության համար»:

1950 թսեպտեմբերի 1

Լուս է տեսնում մադրիդյան «Ռեալի» Ինֆորմացիոն Բյուլետենը (Տեղեկագիր), որը նպատակ ուներ դառնալու «Ռեալի» դրոշի տակ միավորված ակումբի երկրպագուների բազվաթիվ խմբերի պաշտոնական «խոսնակը»: Այդ Բյուլետենի կոչումային էջի վրա դրված էր Բեռնաբեույի ստորագրությունը՝ հետևյալ խոսքերի հետ միասին. «Մեծ հաջողություն եմ մաղթում մադրիդցիների Բյուլետենի խմբագրությանը: Մեծի խարհուրդ՝ լավ վերաբերվեք ընկերներին, բայց ավելի լավ վերաբերվեք հակառակորդին: Գրկում եմ բոլոր կաթնագույններին»: Համարյա քառասուն տարվա գոյությունից հետո Բյուլետենը վերածվեց Մադրդիյան «Ռեալի» Ամսագրի, որն իր մեջ կրում է երկրպագուների և ակումբի միջև եղած ամբողջ ինֆորմացիան:

1952 թմարտի 6
«Ռեալ Մադրիդը» տոնում է Ոսկե Հարսանիքը: Կես դար ֆուտբոլում, կեսդարյա խաղթանակների պատմություն: Այդ առիթով կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց թվում հատուկ առանձնացվում է Միջազգային Մրցաշարը: Այդ մրցաշարի հաղթողն է դառնում «Միլոնարիոսը»՝ ամենահեղինակավոր ակումբը: Այդ ակումբի շարքերում ելույթ էր ունենում մի պատանի, որն իր խաղով հիացնում է մադրիդյան բոլոր երկրպագուներին: Նրա անունն էր Ալֆրեդո դի Ստեֆանո:

1952 թապրիլի 13
Ավարտվում է Իսպանիայի առաջնությունը և մադրիդի խաղացող Պիանյոն դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն: Նրա ակտիվում էր 20 գնդակ, ինչը մեկ գնդակով գերազանցում էր հրաշք բարսելոնցի Կուբալի խփած գոլերի քանակը:

1952 թհունիսի 28
«Մադրիդը» մեկնում է շրջագայության Լատինական ԱմերիկայովԿոլումբիայում անցկացրած երկու խաղից հետո «Ռեալը» մեկնում է Վենեսուելա, «Pequena Copa de Mundo» գավաթի խաղարկությանը մասնակցելու համարՉնայած բարձրակարգ հակառակորդներինԽուան Անտոնիո Իպինյայի թիմը դառնում է այդ մրցաշարի արժանի խաղթողը:

1953 թսեպտեմբերի 27

Թիմում իր դեբյուտն է կատարում «Ռեալի» պատմության մեջ ամենահռչակավոր ֆուտբոլիստը՝ Ալֆրեդո դի ՍտեֆանոնՖուտբոլիստի ձեռք բերմանը նախորդող բանակցությունները մեծ ջանքեր պահանջեցինքանի որ խաղացողին միաժամանակ ցանկանում էր իր կազմում տեսնել նաև «Բարսելոնան»: ԱյնուամենայնիվԴի Ստեֆանոն հագնում է սպիտակ մարզաշապիկ:

1954 թապրիլի 18

«Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը: 21 տարի հետո մադրիդցիները կրկին դառնում են երկրի լավագույն թիմըԱլֆրեդո դի Ստեֆանոյի համար սա առաջին խաղաշրջանն էր նոր թիմում ուչնայած դրաննա դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 27 գնդակ:

1955 թհունվարի 4
«Ռեալ Մադրիդը» առաջին անգամ մասնակցում է Եվրոպայի Գավաթին՝ իր սեփական Եվրոպայի ԳավաթինԱյդ նախագիծը առաջ տանելու Սանտյագո Բեռնաբեույի ջանքերը վերջիվերջո տալիս են սպասվելիք արդյունքներըԲեռնաբեույի համառության շնորհիվ ծնվում է Հին Աշխարհի ակումբների համար ամենահեղինակավոր մրցաշարը:

1956 թհունիսի 13

«Ռեալ Մադրիդը» նվաճում է Եվրոպայի իր առաջին ԳավաթըՖրանսիական «Սթադ Ռայմսը» բավականին ծանր հակառակորդ էր (այդ ակումբի շարքերում խաղում էին այնպիսի մեծ ֆուտբոլիստներինչպիսիք են ԿոպանՖոնտայնըՊյանտոնին և Վինսենտը), բայց այդ շատ էմոցիոնալ պայքարում մադրիդցիները առավելության հասան 4:3 հաշվով:

1957 թապրիլի 11
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում այցելության ռեկորդ է սահմանվումքանի որ «Մադրիդը» անց է կացնում իր պատմության մեջ ամենակարևոր խաղերից մեկըԴա անմոռանալի երեկո էր. «Մադրիդը» Չեմպիոնների Գավաթի կիսաեղրափակչում հաղթանակ տարավ առասպելական «Մանչեստեր Յունայթեդի» նկատմամաբԱյդ խաղին հետևում էր 100.000 երկրպագու:

1957 թապրիլի 25
«Մանչեստրի» ավագ Բայրնը Չեմպիոնների Գավաթի կիսաեղրափակչի պատասխան խաղից հետո խոստովանեց. «Այդ երեկոն «Օլդ Տրաֆֆորդում» նման էր դժողքիՉկար այնպիսի աստվածային ուժոր կկարողանար խանգառել մրցաշարից մեր դուրս մնալուն»: «Ռեալ Մադրիդը» դուրս եկավ եզրափակիչ և ավելի մոտեցավ իր Չեմպիոնների երկրորդ Գավաթին:

1957 թմայիսի 30

«Սանտյագո Բեռնաբեուն» այս երեկո իսկական հրաբուխ էր հիշեցնում. «Մադրիդը» «Ֆիորենտինայի» հետ խաղում նվաճեց իր Չեմպիոնների երկրորդ ԳավաթըԵրբ Միգել Մունյոսը իր գլխավերևում բարձրացրեց այդ բաղձալի գավաթը, «Բեռնաբեուն» ցնցեց ուրախության ու երջանկության ալիքը: «Ռեալ Մադրիդը» դարձավ մայրցամաքի Մեծն Թագավորը:

1958 թմայիսի 28

Երրորդ Չեմպիոնների Գավաթի եզրափակիչը անց էր կացվում ԲրյուսելումԴի ՍտեֆանոյիՌիալի ու Խենտոյի գոլերի շնորհիվ «Մադրիդը» կրկին դառնում է այդ մրցաշարի հաղթողը. «Ռեալ Մադրիդ» - «Միլան»՝ 3:2 :

1958 թօգոստոսի 11
Բարդ բանակցություններից հետո «Մադրիդ» է տեղափոխվում հունգարացի Ֆերենց ՊուշկաշըՄիգել Մունյոսի ֆուտբոլից հեռանալուց հետո Պուշկաշը բավական ուժեղացրեց մադրիդյան թիմի կազմը:

1959 թհունիսի 3

Ակումբային թանգարանում ավելանում է Չեմպիոնների չորրորդ ԳավաթըՀակառակորդը կրկին ֆրանսիական «Ռայմսն» էրբայց այս անգամ հաղթանակը ավելի համոզիչ էր՝ 2:0 Գոլերի հեղինակներն էն Ալֆրեդո դի Ստեֆանոն և Էնրիկե Մատեոսը:

1960 թմայիսի 18

Հաստատում է մադրիդյան իշխանությանը: «Ռեալ Մադրիդը» նվաճում է իր հինգերորդ անընդմեջ Չեմպիոնների Գավաթը: «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» ջախջախված է՝ 7:3:

1960 թնոյեմբերի 23
Հնգամյա հաջողության ու հաղթանակներից հետո տեղի է ունենում Չեմպիոնների Գավաթում առաջին պարտությունը: «Բարսելոնան» դադարեցնում է «Ռեալի» երթը դեպի Չեմպիոնների իր վեցերորդ Գավաթը մի խաղումորը ամբողջ մայրցամաքով մեկ չտեսնված բանավեճի առիթ է դառնումՊատասխան խաղում անգլիացի դատավոր Լիֆը չեղյալ համարեց մադրիդցիների կողմից խփված չորս գոլերն ու անուշադրության մատնեց ակնհայտ տասնմեկմետրանոց պենալտին:

N Team M G P
1 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 38 109 : 45 86
2 ԲԱՐՍԵԼՈՆԱ 38 70 : 47 73
3 Club Atlético de Madrid 38 74 : 53 71
4 ՍԵՎԻԼԻԱ 38 58 : 35 70
5 Real Betis 38 62 : 40 65
6 Real Sociedad 38 40 : 37 62
7 Վիլյառեալ 38 83 : 51 59
8 Athletic Club 38 43 : 36 55
9 Valencia CF 38 48 : 53 48
10 C.A. Osasuna 38 37 : 51 47