• Home
  • /
  • Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը
HISTORY BY DATES 1902-1920

1902 թմարտի 6

Երկրպագուների մի խումբ պաշտոնական պայմաններում բացում է «Madrid Foot Ball Club» և ստեղծում է իր առաջին «Junta Directiva»-ն (Կառավարում), որը գլխավորում է Խուան Պադրոս ՌուբիոնԽունտայի խազմը հետևյալն էր՝ Խուան Պադրոս - նախագահԷնրիկե Վարելա – փոխնախագահՄանուել Մենդիա – քարտուղարԽոսե դե Գորոստիսագա - գանձապահինչպես նաև Անտոնիո ՆեյրաՄարիո ԳիրալտԿարլոս ՄարտենսԱլվարո Սպոտտորնո և Արտուրո ՄելենդեսԱյսպիսովԽուան Պադրոսը «օրինականացնում է» այն թիմըորը երկու տարի առաջ հավաքել էր Խուան Պալասյոսը Ակումբի ղեկավարությունը հաստատում է նաև թիմի համազգեստըորը նմանակում էր հայտնի «Կորինտիանս դե Լոնդրես»-ինը՝ սպիտակ սպորտային վերնաշապիկներ ու կիսավարտիքներկապույտ գիտրիներ ու կեպիներինչպես նաև մարզաշապիկի վրա ասեղնագործած մանուշակագույն գիծը՝ ակումբի խորհրդանիշի (էմբլեմայիվրա:

1902 թմարտի 9

«Մադրիդը» անց է կացնում իր առաջին խաղը ակումբի երկու թիմերի միջև՝ Առաջին կազմը որոշելու և առաջին հանդիսատեսի հետաքրքրությունը ավելի մեծացնելու համարԿազմերը հետևյալն էինկապույտներ՝ ՄելենդեսԽ.ՊադրոսՍպոտտորնոԳորոստիսագաՄենդիաՊարամոՆեիրաԱԳիրալտՖՊալասյոսՄարտենսՌոդերոկարմիրներ՝ ԽԳիրալտՄելենդեսՄոլերաՍալվադորՎալկարսելՍպոտտորնոՍտամպերԽՊալասյոսՎարելաՍեդալաԲուենոԿապույտները հաղթում են 1:0 հաշվովԽաղը անց էր կացվում Պլասա դե Տոռոս պրոսպեկտի մոտ գտնվող մարզադաշտումԱկումբը հիմնվում է «Էլ Կապռաչո» կառույցի երկրորդական մասումորը հանդիսանում էր Պադրոս եղբայրների սեփականությունըև «Լա Տաուռինա» փոքրիկ պանդոկումորտեղից ֆուտբոլիստները դուրս էին գալիս խաղադաշտ:

1902 թմարտի 22
«Heraldo del Sport»–ում ֆուտբոլի զարգացման մասին մի հոդված է լույս տեսնումՀոդվածի հեղինակն էր անգլիացի հպատակ Արթուր Ջոնսոնըորը «վերածվում» է թիմի առաջին մարզիչիՋոնսոնը առաջինն էրով փոքր ինչ կարգի բերեց այն ժամանակ ֆուտբոլային աշխարհում տիրող անարխիան ու անկարգ վիճակը:

1902 թապրիլի 15
Նահանգապետին դիմում է ներկայացվում՝ նոր ակումբի կանոնադրությունը հաստատելու խնդրանքովՄի քանի օր առաջ Directiva-ն (Կառավարումըմասնակցում է Ալֆոնսո XIII թագավորի թագադրման առիթով կազմակերպված տոնախմբություններին:

1902 թմայիսի 13
Առաջին ազգային դերբին «Մադրիդի» ու «Բարսելոնայի» միջևԿատալաններըիրենց թիմ հրավիրած արտասահմանցիների օգնությամբ հաղթում են 3:1 հաշվով: «Մադրիդի» համար մխիթարանք է հանդիսանում «Էսպանյոլ դե Բարսելոնայի» հանդեպ տարած հաղթանակը՝ 3:2, և ակումբի պատմության մեջ առաջին գավաթի՝ «Copa de la Gran Pena»-ի նվաճումը:

1903 թ ապրիլի 8
«Մադրիդը» «Segundo campeonato de Copa»-ի եղրափակչում 3:2 հաշվով պարտվում է Բիլբաոյի «Ատլետիկին»: Խաղի ավարտից հետո մադրիդցիների ավագ ԽԳիրալտը հակառակորդի ավագից՝ պարոն Աստորկիիցհաջորդ օրը խաղ-ռեվանշ անցկացնելու հնարավորություն է խնդրում:

1904 թհունվար
«Մադրիդը » միավորվում է «Մոդերնո», «Ամիկալե» (որում խաղում էին ֆրանսիացիներև «Մոնկլոա» ակումբների հետԿարլոս Պադրոսը թողնում է իր նախագահությունը Ֆուտբոլային Ակումբների Մադրիդյան Ֆեդեռացիայում (Feferacion Madrilena de Clubes de Foot-Ball) ևփոխարինելով իր եղբայր Խուանին՝ ստանձնում է «Ռեալ Մադրիդի» նախագահի պաշտոնը:

1905 թփետրվարի 28

Առաջին խաղը ապագա հավերժ հակառակորդի՝ «Ատլետիկո Մադրիդի» հետ: 1-1:

1905 թապրիլի 18
«Ատլետիկ բիլբաոյին» 1:0 հաշվով հաղթելուց հետո «Մադրիդը » առաջին անգամ հաղթում է Իսպանիայի առաջնությունը (այն ժամանակ կոչվում էր «Գավաթի առաջնությունը»՝ «Campeonato de Copa»)՝ Պեդրո Պարախեսի փոխանցմամբ Պրաստայի իրացրած գոլի շնորհիվ:

1905 թհոկտեմբերի 23
Կարլոս Պադրոսը կազմակերպում է առաջին միջազգային խաղը Ֆրանսիայի չեմպիոն «Gallia Sport de Paris» ակումբի հետԽաղի անցկացման համար առիթ է հանդիսանում Ֆրանսիայի նախագահ Լուբեի Իսպանիա կատարած այցը: «Hipodromo» մարզադաշտում անցկացրած այդ խաղը ավարտվում է 1:1 հաշվով:

1906 թապրիլի 10

«Մադրիդը» 4:1 հաշվով ջախջախում է «Ատլետիկին» և վերցնում իր երկրորդ «Campeonato de Copa» գավաթը:

1907 թմարտի 30

«Մադրիդը» շարունակում է նվաճել Իսպանիայի գավաթը, այս անգամ Պրաստայի գոլի շնորհիվ պարտության մատնելով «Վասկային»՝ 1:0: Սա «Մադրիդի» համար 3 անգամ անընդմեջ նվաճած առաջին գավաթն էր:

1908 թմարտի 30

Ակումբը՝ «Սպոռտինգ դե Վիգոյին» 2:1 հաշվով հաղթելուց հետո, չորրորդ անգամ անընդմեջ դառնում է Իսպանիայի Առաջնության չեմպիոն: Նույն տարում Ադոլֆո Մելենդեսը նշանակվում է Նոր Խունտայի (Junta Directiva) նախագահ, իսկ Կարլոս Պադրոսը ընտրվում է Հավերժ Պատվավոր նախագահ:

1912 թհոկտեմբերի 31

«O'Donnell» ցանցապատ մարզադաշտի բացումը: Ֆուտբոլային դաշտի համար իր տարածքն է տրամադրում դոն Լաուրեանո Գարսիա Կոմիսոն: «Մադրիդը» վարձակալում է այդ տարածքը ամսական 1000 պեսետով: Նույն խաղաշրջանում (1913/14) ակումբում իր դեբյուտն է կատարում Սանտյագո Բեռնաբեու անունով երիտասարդ հարձակվողը:

1913 թ.
«Մադրիդի» խաղացողներին սկսում են անվանել «Merengues», այսինքն՝ «կաթնագույններ» ("Сливочные").

1916 թմայիսի 7

Մի քանի սպորտային վատ արդյունքներով ավարտված տարիներից հետո ակումբը հասնում է մինչև «Campeonato de Copa»-ի եզրափակիչ, որտեղ պարտվում է «Ատլետիկ դե Բիլբաոյին»՝ 4:0: Նախապես «Մադրիդը» հաղթում է ռեգիոնալ առաջնությունը, որի հաղթողի կոչումը չէր կարողանում նվաճել 1913 թվականից ի վեր: Ակումբի ղեկավարությունը Ադոլֆո Մելենդեսին շնորհում է ակումբի Պատվավոր նախագահի կոչումը:

1917 թմայիսի 15

Մադրիդյան թիմը կազմում են հետևյալ հրաշալի ֆուտբոլիստները՝ Տեուս, Էրիսե, Էուլոգիո, Արանգուրեն, Ռիկարդո Ալվարես, Անտոնիո դե Միգել, Էլ Կյենտիֆիկո ,Սանսինեկա, Պետի եղբայրները, Կաստել, Բեռնաբեու, Սոտերո Արանգուրեն և այլն: Նրանք նվաճում են առաջնությունը «Արենաս դե Գուեչո» ակումբի հետ անցկացրած էմոցիոնալ եղրափակիչներից հետո:

1920 թհունիս 29

 Պատմական տարեթիվ մեր ակումբի համար: Իսպանիայի թագավորը «Մադրիդին» շնորհում է «Արքայական» տիտղոսը: Այդ պահից ակումբի անվան մեջ ավելանում է «Real» բառը: Այսպիսով ծնվում է «Ռեալ Մադրիդը»:

1920 թդեկտեմբերի 13

Սկսվում է շրջագայությունը Պորտուգալիայով՝ առաջին խաղերը արտասահմանցիների հետ: Խաղացողները հանրահայտ «Բենգիկայից» ու «Պորտոյից» սովորում են նրանց երկպառակչական «պատերազմներին» : Պորտուգալիայից հետո «Ռեալ Մադրիդը» մեկնում է շրջագայության Իտալիայով, որտեղ հինգ խաղ է անցկացնում Թուրինում, Լիվորնոյում, Բոլոնյայում և Գենուեում : Այս խաղերը դառնում են մադրիդյան «Ռեալի» պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումները

N Team M G P
1 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 38 109 : 45 86
2 ԲԱՐՍԵԼՈՆԱ 38 70 : 47 73
3 Club Atlético de Madrid 38 74 : 53 71
4 ՍԵՎԻԼԻԱ 38 58 : 35 70
5 Real Betis 38 62 : 40 65
6 Real Sociedad 38 40 : 37 62
7 Վիլյառեալ 38 83 : 51 59
8 Athletic Club 38 43 : 36 55
9 Valencia CF 38 48 : 53 48
10 C.A. Osasuna 38 37 : 51 47