• Home
  • /
  • Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը
HISTORY BY DATES 1981-2000

1981 թմայիսի 27
Երկար ընդմիջումից հետո «Մադրիդը» հասնում է Եվրոպայի Գավաթի եզրափակիչորտեղայնուամենայնիվՎույադին Բոշկովի թիմը զիջում է ամենազոր «Լիվերպուլին»:

1982 թփետրվարի 11

Առաջին անգամ կիրառվում են վիդեովահանակները: «Ռեալ Մադրիդը» դառնում է առաջին թիմըորի մարզադաշտում հայտնվում է այդ նորամուծությունը:

1983 թդեկտեմբերի 4
Ալֆրեդո Դի Ստեֆանոն Ռեալ է վերադառնում արդեն որպես մարզիչ և առաջին թիմ է հրավիրում «Կաստիլյայի» որոշ ֆուտբոլիստներիԱյդ օրը Մուրսիայում իրենց դեբյուտն են նշում Մարտին Վասկեսն ու Մանուել ՍանչիսըՎերջինս դառնում է «Բլանկոների» միակ ու հաղթական գոլի հեղինակը:

1984 թփետրվարի 5
Էմիլիո Բուտրագենյոն՝ Երկրորդ Դիվիզիոնի լավագույն ռմբարկուն, «Կադիսի» հետ հանդիպման ժամանակ իր նորամուտն է նշում առաջին թիմի կազմումՆրա դեբյուտը կայացավ այնպեսինչպես ընթացավ ամբողջ հետագա կարիերան.նա խփում է երկու գոլ ու հաղթանակ բերում իր թիմինՄադրիդյան «Ռեալի» շարքերում հայտնվում է նոր ապագա լեգենդ:

1984 թհուլիսի 17
Նոր խաղաշրջանի շնորհանդեսի օրըԱմարո Ամանսիոն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում շարունակում է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի սկսած աշխատանքը և առաջին թիմ է հրավիրում դուբլի հերթական ֆուտբոլիստին՝ ՄիչելինՀանրահատ «Բուիտրե Հնգյակը» ստանում է իր վերջնական տեսքը և դա նշանակում էոր սկսվում է մադրիդյան «Ռեալի» հաջողությունների նոր էտապը:

1985 թմայիսի 22

«Ռեալ Մադրիդը» նվաճում է ակումբի պատմության մեջ ՈՒԵՖԱ-յի առաջին Գավաթը: «Բուիտրե Հնգյակի» երիտասարդ ֆուտբոլիստները հաջող կերպով լրացնում են ակումբի այնպիսի վետերաններինինչպիսիք են ԳալյեգոնԽուանիտոնՎալդանոն և Սանտիլյանան: «Մադրիդում» հայտնվում է ակումբի պատմության մեջ ամենալավ թիմերից մեկը:

1985 թմայիսի 24
Ռամոն Մենդոսան դառնում է ակումբի նախագահՆրա գալով սկսվում է սպորտային խաշոր հաջողությունների ու ակումբի սոցիալական կյանքում մեծ փոփոխությունների նոր շրջանը:

1986 թմարտի 23
Առաջնության ավարտից չորս շրջան առաջ «Ռեալ Մադրիդը» դառնում է երկրի չեմպիոնՕրինակելի խաղաշրջանորը ամրապնդվում է ՈՒԵՖԱ-յի Գավաթի եզրափակչում «Կյոլնի» նկատմամբ տարած հաղթանակով:

1988 թապրիլի 20
Արաքայական ակումբը շարունակում է հաղթանակներ տանել երկրի առաջնությունումսակայն Եվրոպայի Գավաթը նվաճելը մադրիդցիների մոտ չի ստացվում: «Նապոլիի», «Պորտոյի» և «Բավարիայի» մակարդակի ակումբների նկատմամբ տարած հաղթանակներից հետոկիսաեզրափակչում «Ռեալը» զիջում է հոլանդական «Էնդհովենին»՝ մրցաշարի ապագա հաղթողինԱյդ օրը բախտը պարզապես երես էր թեքել «բլանկոներից», որոնքհաղթանակի դեպքում եզրափակիչ դուրս գալովբոլոր մասնագետների համոզմամբանպայման կնվաճեին Չեմպիոնների Գավաթը:

1990 թվական
Ակումբում հայտնվում է «լիարժեք» փոխարինող կազմ՝ «Կաստիլյային» փոխարինելու է գալիս «Ռեալ Մադրիդ - Բ»:

1990 թմայիսի 6
Ավարտվում է հերթական հաղթական խաղաշրջանը: «Ռեալ Մադրիդը» հինգերորդ անգամ անընդմեջ դառնում է Լա Լիգայի չեմպիոն և նոր ռեկորդ է սահմանում. 38 խաղում՝ 107 գնդակ:

1991 թապրիլի 14
Ռամոն Մենդոսան նախագահական ընտրություններում հաղթում է Ալֆոնսո Ուսիուին և երկարացնում իր նախագահական լիազորությունների ժամկետը:

1992 թմարտի 6
«Ռեալ Մադրիդի» 90 տարեկան էԱրդեն հեռու անցյալում է այն օրըերբ 1902 թվականի մարտի 6-ին նախաձեռնող մադրիդցիների մի խումբ հիմնեց «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը: 90 տարի՝ 32872 օրորի ընթացքում միշտ գերակշռել է ուրախությունը:

1992 թապրիլի 2
Համաշխարհային ֆուտբոլը և ողջ մադրիդիզմը ողբում է ակումբի հանճարեղ ֆուտբոլիստի՝ Խուան Գոմես «Խուանիտոյի» կորուստըՆա զոհվեց ավտովթարիցերբ «Սանտյագո Բեռնաբեույում» տեղի ունեցած «Ռեալ Մադրիդ» - «Տերինո» խաղից հետո վերադառնում էր Մերինդա:

1993 թհունիսի 26
«Ռեալ Մադրիդը» «Սարգոսայի» հետ խաղում նվաճում է իր 17-րդ Իսպանիայի ԳավաթըԳոլերի հեղինակ են դառնում Էմիլիո Բուտրագենյոն ու Միկել Լասան:

1994 թմայիսի 7
Ավարտվում են «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի ընդլայնման աշխատանքներըվերին տրիբունաների վրա բացվում են նոր սեկտորներԱյդ երեկո «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» խաղին հետևում է 106 500 հանդիսական:

1994 թմայիսի 25
«Ռեալ Մադրիդը» «Բոկա Խունիորսի» նկատմամբ 4:3 ընդհանուր հաշվով տարած հաղթանակից հետո դառնում է Իբերիայի I Գավաթի չեմպիոնըԱռաջին խաղումոր տեղի էր ունենում «Սանտյագո Բեռնաբեույում» մադրիդցիները ավելի ուժեղ են գտնվում արգենտինացիներից՝ 3:1, իսկ պատասխան խաղում հաղթանակ են տանում արդեն Բուենոս - Այրեսի ֆուբոլիստները՝ 2:1:

1994 թհուլիսի 1

Թիմի գլխավոր մարզիչն է դառնում Խորխե ՎալդանոնԱրգենտինացին վերադառնում է Մադրիդ այն բանից հետոերբ՝ գլխավորելով «Տեներիֆեն», զրկել էր «Մադրիդին» Իսպանիայի չեմպիոնի երկու կոչումիցՎալդանոյի հետ միասին ակումբ են տեղափոխվում Ֆերնանդո ՌեդոնդոնՄիքայել ԼաուդրուպըԽոսե Էմիլիո ԱմավիսկանԿիկե Ֆլորեսն ու Սանտյագո Կանիսարեսը:

1995 . հունվարի 7
«Դարի խաղ» անունը ստացած պատմական հանդիպման ժամանակ «Ռեալ Մադրիդը» Վալդանոյի գլխավորությամբ «Սանտյագո Բեռնաբեույում» հողին է հավասարեցնում «Բարսելոնային», որն այդ ժամանակ մարզում էր Իոհան ԿրոյֆըՉիլիացի հարձակվող Իվան Սամորանոն դառնում է հեթ-տրիկի հեղինակ:

1995 թփետրվարի 19
Ռամոն Մենդոսան վերընտրվում է «Ռեալի» նախագահի պաշտոնումՄենդոսան 698 ձայնով առաջ է անցնում Ֆլորենտինո Պերեսիցորը հայտնվում է երկրորդ տեղումԵրրորդ տեղը բաժին է ընկնում նահագահական աթոռի մեկ այլ հավակնորդի՝ Սանտյագո Գոմես Պինտադոյին:

1995 թմարտի 28
Մադրիդում հանդիպում են «Բենֆիկայի» նախագահ Մանուել Դալմաչուն, «Յուվենտուսի» ներկայացուցիչ Ռոբերտո Բետեգին, «Միլանի» ներկայացուցիչ Ադրիանո Գալիանին ու «Ռեալի» նախագահ Ռամոն ՄենդոսանՀանդիպման արդյունքում ստեղծվում է Եվրոպայի Չեմպիոն ակումբների Ասոցիացիանդրվում է ամագա G-14-ի հիմքը:

1995 թհունիսի 18

Հնգամյա դադարից հետո «Սանտյագո Բառնաբեու» մարզադաշտը կրկին մեծ շուքով նշում է թիմի հաղթանակը Լա ԼիգայումՄադրիդցիների ավագ Մանուել Սանչիսին գավաթը հանձնում է Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը:

1995 թնոյեմբերի 20
Ռամոն Մենդոսայի հրաժարականից հետո մադրիդյան «Ռեալի» նախագահ է հռչակվում Լորենսո Սանսը:

1996 թհուլիսի 1
«Մադրիդ» է գալիս իտալացի մարզիչ Ֆաբիո ԿապելլոնՆրա հետ միասին ակումբ են տեղափոխվում հարավսլավացի Պրեդրագ Միյատովիչըխորվատ Դավոր Շուկերըհոլանդացի Կլարենս Զեեդորֆըբրազիլացի Ռոբերտո Կարլոսըիտալացի Կրիստիան Պանուչին և գերմանացի Բոդո Իլգները:

1997 թփետրվարի 2
Կյանքից հեռանում է Ռայմունդո Սապորտան՝ մադրիդյան սպորտի վերջին հիսուն տարիների ու մադրիդիզմի պատմության մեջ ամենակարևոր մարդկանցից մեկըՖԻՖԱ-յի փոխնահագահը, «Ռեալի» Պատվավոր նախագահն ու դոն Սանտյագո Բեռնաբեույի «աջ ձեռքը»:

1997 թհունիսի 1
Մադրիդյան «Ռեալը» «Էկստրեմադուրայի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակով 5:0, տոնում է Լա Լիգայում իր երկու հազարերորդ խաղը և սեփական հարկի տակ ունեցած հազարերորդ հանդիպումը:

1997 թհունիսի 12
«Ռեալ Մադրիդը» 27-րդ անգամ դառնում է Իսպանիայի չեմպիոն:

1997 թօգոստոսի 23
«Բարսելոնայի» հետ անցկացրած նշանակալից խաղում մադրիդյան «Ռեալը» նվաճում է Իսպանիայի իր հինգերորդ ՍուպերգավաթըԱռաջին խաղում կրած պարտությունից հետո՝ 1:3, «Սանտյագո Բեռնաբեույում» «Ռեալը» ջախջախում է կատալաններին 4:1 հաշվով:

1997 թդեկտեմբերի 14
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի հիսուն ամյակին նվիրված տոնախմբություններԱյս առիթով մարզադաշտի պատերի ներսում տարբեր թեմատիկ ուղղություններով ցուցահանդես է բացվում:

1998 թհունվարի 12
ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդը» անվանում է Պատմության մեջ Լավագույն ԱկումբԻսկ Ալֆրեդո Դի Ստեֆանոն ու Ֆերենց Պուշկաշը մտնում են ամբողջ պատմության ընթացքում լավագուն ֆուտբոլիստների տասնյակի մեջընդ որումԴի Ստեֆանոն գլխավորում է այդ ցուցակը:

1998 թմայիսի 20

«Յուվենտուսի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո մադրիդյան «Ռեալը» դառնում է Եվրոպայի յոթակի գավաթակիրՄիակ գոլը «Ամստերդամ Արենա» մարզադաշտում խփում է Պրեդրագ Միյատովիչը:

1998 թդեկտեմբերի 1

«Ռեալ Մադրիդը» Տոկիոյում «Էստադյո Օլիմպիկո» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթելով բրազիլական «Վասկո Դա Գամային», նվաճում է իր երկրորդ Միջմայրցամաքային գավաթը : Մադրիդցիների գոլերի հեղինակ են դառնում Ռաուլն ու Ռոբերտո Կարլոսըորը քիչ էր մնում պարռեր բրազիլական գոլքիպերի պաշտպանած դարպասի ցանցը:

1999 թնոյեմբերի 17
Մարզիչ Ջոն Տոշակի հեռացումից հետո առաջին թիմը գլխավորում է Վիսենտե Դել Բոսկեն՝ մի մարդոր արդեն հմտացել էր Կանտերայի հետ աշխատելու գործի մեջ:

2000 թմայիսի 24
Մադրիդյան «Ռեալի» թագարանը համալրվում է Չեմպիոնների ութերորդ ԳավաթովԵզրափակչումորը անց կացվեց ֆրանսիական «Պարկ դե Պրենս» մարզադաշտումԱրքայական ակումբը խոշոր հաղթանակ է տանում «Վալենսիայի» նկատմամբ՝ 3:0: Գոլերը գրանցվում են ՄորյենտեսիՄակմանամանի և Ռաուլի հաշվին:

2000 թհունիսի 16
Հերթական նախագահական ընտրություններից հետո՝ մադրիդյան «Ռեալի» ղեկին է կանգնում Ֆլորենտինո ՊերեսըԸնտրություններում ակումբի «սոսյոսների» ակտիվ մասնակցություն է գրանցվումԹեկնածուները երկուսն էին՝ Ֆլորենտինո Պերեսն ու Լորենսո Սանսը:

2000 թնոյեմբերի 5
Ակումբի Անդամների Գլխավոր Ասամբլեան վավերացնում է Ակումբի Ղեկավարության ու անձամբ Ֆլորենտինո Պերեսի առաջարկը՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն դառնում է մադրիդյան «Ռեալի» Պատվավոր նախագահ:

2000 թդեկտեմբերի 23
ՖԻՖԱ-ն մադրիդյան «Ռեալն» անվանում է XX դարի Լավագույն ԱկումբՖլորենտինո Պերեսին ու Ալֆրեդո Դի Ստեֆանոյին այդ պարգևը հանձնում է ՖԻՖԱ-յի նախագահ Յոզեֆ Բլատերը:

N Team M G P
1 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 29 82 : 28 72
2 ԲԱՐՍԵԼՈՆԱ 29 76 : 42 64
3 Girona 29 59 : 34 62
4 Athletic Club 29 50 : 26 56
5 Club Atlético de Madrid 29 73 : 42 55
6 Real Sociedad 29 50 : 37 46
7 Real Betis 29 34 : 33 42
8 Valencia CF 28 32 : 32 40
9 ԽԵՏԱՖԵ 29 37 : 42 38
10 Վիլյառեալ 29 47 : 51 38