Եթե այժմ կարդում ես այս հոդվածը, հավանաբար, սիրում ես աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբը եւ շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու անգամ լարված ու հետաքրքիր 90 րոպեներ ես անցկացնում հեռուստացույցի առջեւ: Իսկ հիմա պատկերացրու, որ հենց այդ նույն պահին, երբ դու գամված ֆուտբել ես դիտում, մեր քաղաքի, հանրապետության ու ամբողջ աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր սեռի, տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ նույն ապրումներն ու զգացողություններն են ունենում, ինչ դու:
Մի գեղեցիկ օր Երևանում ապրող մի քանի երիտասարդներ որոշեցին, որ ավելի հետաքրքիր կլինի միասին դիտել սիրված թիմի խաղերը, այնուհետև որոշեցին համաշխարհարհային սարդոստայնում ունենալ իրենց սեփական անկյունը, որտեղ հնարավորություն կունենան մայրենի լեզվով քննարկել այն ամենը, ինչ վերաբերում է սիրելի թիմին, կազմակերպել ֆուտբոլային խաղերի հեռուստադիտումներ ու հանդիպումներ ֆուտբոլային խաղադաշտում:
Արդեն մեկ տասնամյակ է, ինչ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլային ակումբը կապող օղակ է հանդիսանում հայերեն խոսող տարբեր տարիքի, սեռի, մասնագիտության եւ համոզմունքների տեր տասնյակ երիտասարդների համար: Երևանյան ֆան-ակումբը անկասկած յուրահատուկ է և նման չէ աշխարհում գոյություն ունեցող մեկ այլ երկրպագուների խմբի: «Ֆան-ակումբ» բառակապակցությունն էլ չափազանց պաթետիկ է հնչում պարզապես ֆուտբոլային նույն ակումբը սիրող մարդկանց համար: Որքան էլ «Ռեալի» մոսկովյան ֆան-ակումբից ժամանած մեր ընկերներն ու հյուրերը փորձեցին սովորեցնել մեզ երգելով ու արտասանելով աջակցել «Ռեալի» ֆուտբոլիստներին, այնուհանդերձ մինչ այժմ էլ երկրպագելու լավագույն ձևը մեզ համար մնում են «վայ քո արա», «Ռաուլ ջան, խփի ցավդ տանեմ», եւ այլ նմանատիպ արտահայտությունները, որոնք հնարավոր չէ լսել որևէ այլ երկրի «Ռեալի» ֆան ակումբում:
Contact usՄենք գիտենք, որ հաղթանակներ եւ գեղեցիկ ֆուտբոլ` այսինքն «Ռեալ Մադրիդ», սիրող մարդիկ շատ են Հայաստանում, բայց նրանցից ոչ բոլորն են սիրում կամ ոչ բոլորը հնարավորություն ունեն ժամանակ անցկացնել ինտերնետում: Ցանկություն եւ ժամանակ ունենալու դեպքում դու էլ միացի՛ր մեզ: Համախոհների հետ միասին ֆուտբոլ դիտելը, քննարկելը եւ խաղալը շատ հաճելի եւ հետաքրքիր զբաղմունք է: Մեր դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր իսկապես սիրում են «Արքայական Մադրիդը»: