Լուրեր

«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման տոմսերի գները
21.03.2024
2596 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9–ին՝ «Սանտիագո Բեռնաբեուում», իսկ պատասխան հանդիպումը կանցկացվի ապրիլի 17–ին։

Հայտնի է դարձել, որ Մադրիդում կայանալիք խաղի ամենաէժան տոմսն արժե 125 եվրո, իսկ ամենաթանկը՝ 445 եվրո։