Լուրեր

Մբապեն դժգոհ է
18.03.2024
1535 0

Relevo․ Մբապեն դժգոհ է, որ ԶԼՄ–ներում տարածվել է ՊՍԺ–ից իր հեռանալու լուրը, քանի որ ֆրանսիացին չէր ցանկանում, որ այդ տեղեկությունը երկրպագուներին հասներ մցաշրջանի վճռորոշ հատվածում։

Ֆաբրիցիո Ռոմանո (ինսայդեր). Մբապեն մտադիր չէ այլ ակումբների հետ բանակցություններ վարել, քանի որ նրան հետաքրքրում է միայն «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը։

Այս պահին կողմերի միջև բանակցություններ են ընթանում և անհանգստանալու կարիք չկա, քանի որ նրանք չեն շտապում պայմանագիր կնքել։

25–ամյա հարձակվողն ամբողջովին կենտրոնացած է ընթացիկ մրցաշրջանը ՊՍԺ–ում անցկացնելու վրա, որից հետո կտեղափոխվի Մադրիդ։