• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ալֆոնսո Դևիսը վերջնական որոշում է կայացրել ապագայի հարցում

Լուրեր

Ալֆոնսո Դևիսը վերջնական որոշում է կայացրել ապագայի հարցում
26.02.2024
1606 0

Ալֆոնսո Դևիսը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։

Նախորդ շաբաթ կայացել է «Բավարիայի» տնօրենների ու պաշտպանի գործակալի հանդիպումը, որից հետո մյունխենյան ակումբում սպասում են, որ կանադացին ամռանը կհեռանա ակումբից։

Marca–ի հաղորդմամբ՝ Դևիսի պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառը «Ռեալ» տեղափոխվելու ցանկությունն է։ 

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալֆոնսոն մասնակցել է 18 հանդիպման, դարձել 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։