Լուրեր

Միլիտաո. «Ռեալն» իմ տունն է»
26.01.2024
1590 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, որն այս պահին վերականգնվում է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, խոսել է մադրիդցիների հետ նոր պայմանագիր կնքելուց հետո ստացած տպավորությունների մասին։

«Ես շատ ուրախ եմ նոր պայմանագրի համար և հպարտ եմ, որ մնալու եմ աշխարհի լավագույն ակումբում։ Դա, անկասկած, իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Այստեղ լինելը հիանալի զգացողություն է։

«Ռեալն» իմ տունն է և ես շատ լավ եմ զգում թիմակիցներիս ընկերակցությամբ։ Սա մի ակումբ է, որն ինձ համար յուրահատուկ դարձավ այն բանից հետո, երբ ժամանեցի»,- Միլիտաոյի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ բրազիլացին 2019 թվականին է «Արքայական ակումբ» տեղափոխվել «Պորտուից» և 143 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։