Լուրեր

Ալոնսոյի ծրագիրը
25.02.2024
1900 0

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոմնսոն դիտարկում է ևս 1–2 մրցաշրջան գերմանական ակումբում անցկացնելու տարբերակը, որպեսզի սպասի «Ռեալի» առաջարկին, հաղորդում է Sport1–ը։

«Սերուցքայինների» կազմ վերադարձը 42–ամյա մասնագետի համար ավելի նախընտրելի տարբերակ է, քան «Բավարիայի» կամ «Լիվերպուլի» առաջարկը։

Այնուամենայնիվ, անգամ եթե Ալոնսոն հեռանա «Բայերից» այս մրցաշրջանի ավարտից հետո, նա հաջորդ ակումբի հետ հրաժարագնով պայմանագիր կկնքի։

Հայտնի է նաև, որ «Ռեալ Մադրիդը» հենց իսպանացուն է դիտարկում որպես թիմի հաջորդ գլխավոր մարզիչ։


Ամենակարդացված