Լուրեր

Կուբոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում
25.01.2024
1679 0

«Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է «Ռեալ Սոյսեդադի» 22-ամյա եզրային հարձակվող Տակեֆուսա Կուբոյի ծառայություններով, հաղորդում է Relevo-ն։

Նախքան ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելը անգլիական ակումբը կապ էր հաստատել «Ռեալ Սոսյեդադի» հետ՝ հավանական տրանսֆերի մանրամասները քննարկելու համար։

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը հրաժարվել է «Լիվերպուլ» տեղափոխությունից, քանի որ մտադիր է առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը մնալ իսպանական ակումբում։ Մերսիսայդցիները չեն կորցրել նրա հանդեպ հետաքրքրվածությունը և ամռանը հանդես կգա առաջարկով։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կուբոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։