• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բարսելոնան» կարող է 3 տարով հեռացվել եվրագավաթներից

Լուրեր

«Բարսելոնան» կարող է 3 տարով հեռացվել եվրագավաթներից
24.12.2023
2245 0

ՈՒԵՖԱ-ն կատալոնական «Բարսելոնային» եվրագավաթներից հնարավոր հեռացնելու մասին որոշումը կարող է կայացնել 2024 թվականի փետրվարին, հաղորդում է Marca-ն:

«Կապտանռնագույնները» ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» և «Միլանի» հետ միասին կասկածվում են ՈՒԵՖԱ-ի ֆինանսական կանոնները խախտելու մեջ:

Ավելի վաղ Welt պարբերականը հավաստիացրել էր, որ կատալոնացիները կարող են 3 տարով հեռացվել Չեմպիոնների լիգայում մասնակցությունից:

2023 թվականի հուլիսին «Բարսելոնան» 500 հազար եվրոյով տուգանվել էր ՈՒԵՖԱ-ի կողմից՝ ֆինանսական հաշվետվություններում սխալմունքի համար: AS-ը հայտնել էր, որ ակումբը 71.5 միլիոն եվրո է վաստակել ՉԼ-ի 23/24 մրցաշրջանում խմբային փուլի մասնակցությունից: