Լուրեր

Լուկաս Վասկեսը՝ Ռյուդիգերի և Բելինգեմի մասին
13.12.2023
1062 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը խոսել է իր թիմակիցների՝ Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգեմի մասին:

«Ռյուդիգե՞րը, նա պարզապես փոքր-ինչ խենթ է, ոչ ոք տեղյակ չէ նրա գաղտնիքներից: Նա անհավանական մակարդակի վրա է:

Բելինգե՞մը, նա հաճույք է ստանում իր խաղից և առաջին րոպեներից ցույց է տալիս՝ ինչպիսի ֆուտբոլիստ է: Մենք ցանկանում ենք օգնել նրան՝ շարունակելու այս գործը երկար տարիներ: Հուսով եմ, որ նա կկարողանա մոտենալ այն մակարդակին, ինչ արել են Կարիմն ու Կրիշտիանուն»,- Վասկեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել «Բորուսիայից»՝ 2023 թվականի հուլիսից: Տրանսֆերի արժեքը կազմել է 103 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը մասնակցել է 19 հանդիպման, դարձել 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված