• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Զիդանը կարծում է, որ Վասկեսը կերկարաձգի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը

Լուրեր

Զիդանը կարծում է, որ Վասկեսը կերկարաձգի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը
26.11.2020
1813 0
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում կայացած «Ինտերի» դեմ խաղից հետո (2-0) հայտարարել է, որ կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կերկարաձգի թիմի հետ գործող պայմանագրի ժամկետը։

«Վասկեսն իր խաղով շատ մեծ օգուտ է բերում թիմին։ Հիմա այնպիսի ծանր ժամանակներ են, որ յուրաքանչյուր ոք կարող է իրեն ցույց տալ։ Նոր պայմանագի՞ր, ես հանգիստ եմ ու վստահ, որ նա կընդունի առաջարկն ու կերկարաձգի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը»,- Զիդանի խոսքերն է հաղորդում «Movistar+»-ը։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա իսպանացին մասնակցել է 6 հանդիպման ու դարձել գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված